Թուրքերի 42.8 տոկոսը դեմ է ԵՄ անդամակցությանը
Քաղաքական
13:38 20/07/2012

Թուրքերի 42.8 տոկոսը դեմ է ԵՄ անդամակցությանը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի քարտուղար Հուսեին Չելիքը հրապարակել է հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները:

Ըստ «Վաթան» (Vatan) օրաթերթի` Թուրքիայի քաղաքացիներին հարցում է արվել. «Եթե այսօր խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ո՞ր քաղաքական ուժին կտայիք ձեր ձայնը»:
Սոցհարցման ենթարկվածների 51.5 տոկոսը նախապատվությունը տվել է վարչապետ Էրդողանի գլխավորած «ԱԶԿ»-ին, 24.8 տոկոսը` Քըլըչդարօղլուի գլխավորած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP), 12.7 տոկոսը` «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ-BDP):

Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ խնդիրները քաղաքացիների կարծիքով, գործազրկությունն ու ահաբեկչությունն են: Անկարայի եվրաինտեգրմանը կողմ է արտահայտվել հարցվածների 46.6, իսկ դեմ` 42.8 տոկոսը:

Placeholder
Թուրքերի 42.8 տոկոսը դեմ է ԵՄ անդամակցությանը