Հարյուրավոր ավստրալացիներ սպառնալիքներով sms հաղորդագրություններ են ստացել
Իրավունք
11:52 23/07/2012

Հարյուրավոր ավստրալացիներ սպառնալիքներով sms հաղորդագրություններ են ստացել

Ավստրալիայի ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին լուրջ չընդունել բջջային հեռախոսներին ստացված սպառնալիքներով լի տեքստային հաղորդագրությունները, որտեղ պահանջվում է 5 հազար դոլար փոխանցել համապատասխան հաշիվներին՝ ողջ մնալու դիմաց: Այս մասին տեղկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով տեղական «News.com.au» կայքին:

Ավելի վաղ նման հաղորդագրությունների տարածման մասին հայտնել էին ավստրալական լրատվամիջոցները: Ըստ այդմ, հաղորդագրությունները տարածվել էին իբր վարձու մարդասպանների կողմից:

«Sum1 վճարել է ինձ քո սպանության համար: Որպեսզի կենդանի մնաս, 48 ժամվա ընթացքում պետք է 5 հազար դոլար փոխանցես այս հաշվին: Եթե դիմես ոստիկանությանը կամ որևէ այլ մեկին, քեզ մահ է սպասվում», - ասվում էր հաղորդագրության մեջ, որին նաև կցված էր գումարը փոխանցելու համար բացված ինտերնետ հաշիվը:

Սպառնալինքերով լի հաղորդագրությունների մասին ահազանգերով ոստիկանությունը հեղեղվել էր երկուշաբթի առավոտյան: Տեղի աշխատակիցներից մեկը հատնել էր, թե միայն մեկ ժամում մոտ 50 քաղաքացի է զանգել նույն դիմումով: Ոստիկանության տարածած հաղորդագրությունում կոչ է արվում քաղաքացիներին հանգստություն պահպանել և չկատարել հաղորդագրություներում առաջադրված պահանջները:

Հաղորդագրությունների հեղինակների ինքնությունը ճշտվում է: 

Placeholder
Հարյուրավոր ավստրալացիներ սպառնալիքներով sms հաղորդագրություններ են ստացել