ԱՄՆ Կոնգրեսականները շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին և ընտրված նախագահին
Քաղաքական
09:07 23/07/2012

ԱՄՆ Կոնգրեսականները շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին և ընտրված նախագահին

ԱՄՆ կոնգրեսականներ Հովարդ Բերմանը, Ֆրենք Փալոնեն և Էդ Ռոյսը շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երկրում կայացած ընտրությունների համար, իսկ Բակո Սահակյանին՝ ընտրությւոններում տարած հաղթանակի համար: Մասնավորապես, Հովարդ Բերմանն իր տարածած հայտարարության մեջ, շնորհավորելով Բակո Սահակյանին, նրան ցանկացել է հաջողություն ղարաբաղյան հիմնախնդրի վերջնականապես լուծման հարցում՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական գործընթացներն ամրապնդելուն ուղղված հերթական քայլն էր: Ասված է Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի և Էդ Ռոյսի շնորհավորական ուղերձում, տեղեկանում ենք Ֆրենք Փալոնեի պաշտոնական կայքէջից:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Հուլիսի 19-ի ընտրությունները Արցախի ժողովրդի համար անկախության և ժողովրդավարական ազատության համար շատ կարևոր էին», -նշել է Փալոնեն:

«Խաղաղ և ազնիվ» ընտրություններ անցկացնելու համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու ընտրված նախագահին է շնորհավորել նաև մյուս կոնգրեսական Էդ Ռոյսը: «Վերջին տարիները ցույց են տվել՝  նկատվում է, որ ընտրական համակարգն աշխատում է: Քվեարկությունը ցուց է տալիս, որ ժողովրդավարությունը գործում է, և ես ողջունում եմ այն, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարությունը գործի է դրվում», -հավելել է Ռոյսը:

Placeholder
ԱՄՆ Կոնգրեսականները շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին և ընտրված նախագահին