Սերժ Սարգսյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
Մշակույթ
14:36 23/07/2012

Սերժ Սարգսյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառ¬նալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ և հուզական կերպար¬ները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատմության մեջ:

Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ և ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երևույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»:

Այդ մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Placeholder
Սերժ Սարգսյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ