Միրեյ Մատյեն ալբոմ է թողարկելու` ի հիշատակ Էդիտ Պիաֆի
Մշակույթ
12:59 24/07/2012

Միրեյ Մատյեն ալբոմ է թողարկելու` ի հիշատակ Էդիտ Պիաֆի

Հայտնի ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մատյեն սեպտեմբերի վերջին ալբոմ կթողարկի` նվիրված անկրկնելի Էդիտ Պիաֆի հիշատակին:

Նա ասել է, որ «ալբոմի բոլոր երգերը վերցված են լինելու 20-րդ դարի լեգենդար երգչուհու երգացանկից»: Մ.Մատյեն «Ֆրանս պրեսս»-ին նաև հայտնել է, որ ալբոմը վաճառքի կհանվի այն օրը, երբ կյանքից հեռացավ Է.Պիաֆը (հոկտեմբերի 10, 1963 թ):

Նշենք, որ Մ.Մատյեն երաժշտական իր 40 տարվա կարիերայի ընթացքում ձայնագրել է 1200 երգ` 9 լեզվով, և վաճառվել է նրա երգերի ավելի քան 120 միլիոն ձայնասկավառակ: Հուլիսի 22-ին լրացել է նրա 66-ամյակը: Նրա երգերի վերջին ալբոմը թողարկվել էր 2005-ին:

Placeholder
Միրեյ Մատյեն ալբոմ է թողարկելու` ի հիշատակ Էդիտ Պիաֆի