Մեկնարկում է «Նոր ալիք-2012»-ը. Սուրեն Առուստամյանը բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթել
Մշակույթ
09:00 24/07/2012

Մեկնարկում է «Նոր ալիք-2012»-ը. Սուրեն Առուստամյանը բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթել

Այսօր Յուրմալայում մեկնարկում է «Նոր ալիք-2012» երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթը, որին մասնակցում է 14 երկրից 16 երիտասարդ կատարողներ, այդ թվում  նաև Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը:

Մրցույթին մասնակցում են Չինաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, Լատվիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Մեքսիկայի, Ղազախստանի, Նիգերիայի, Ղրղզստանի ներկայացուցիչները:

«Ես բոլոր մասնակիցներին ցանկանում եմ հաջողություն, այն դեռևս ոչ մեկին չի խանգարել»,- ըստ մրցույթի պաշտոնական կայքի, ասել է Սուրեն Առուստամյանը: Մրցույթներին մասնակցելը, Սուրենի կարծիքով, ավելացնում է ցանկացած երգչի ու երաժշտի փորձառությունը. «Բացի այդ, շատ գրավիչ ու հետաքրքիր է»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել մասնակցել մրցույթին:

Բոլոր մասնակիցները կատարելու են երեք երգ. մրցութային առաջին օրը` հուլիսի 25-ին, ներկայացնելու են համաշխարհային որևէ հիթ, երկրորդ օրը` հուլիսի 26-ին` իրենց երկրների հիթերը, հուլիսի 28-ին` երգի պրեմիերա: Հուլիսի 29-ին կայանալու է գալա համերգը, որի ժամանակ կհանձնվեն նաև մրցանակները:

Placeholder
Մեկնարկում է «Նոր ալիք-2012»-ը. Սուրեն Առուստամյանը բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթել