Մ.Արայան. Եթե կգտնվի մի որևէ փաստ, որը կապացուցի Կարենի մեղքը, թող ամենայն խստությամբ պատժվի
Իրավունք
12:00 25/07/2012

Մ.Արայան. Եթե կգտնվի մի որևէ փաստ, որը կապացուցի Կարենի մեղքը, թող ամենայն խստությամբ պատժվի

Հորինված գործ է, առանց որևէ հիմքերի 9 ամիս է պահում են անազատության մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը: Նա ասաց, որ իր որդին հուլիսի 17-ից հայտարարել է հացադուլ` պահանջելով արդարություն, ազատություն:

«9 օր է նրա բաց նամակին  ոչ մի արձագանք չկա, բացի Մարդու իրավունքների պաշտպանից: Չեմ կարծում, որ կարող է մարդ այսպես ոտնահարվի: Գոնե մի փոքր, աննշան, կասկածելի որևէ փաստ լիներ, չկա, ոչ մի բան չկա: Զննել են Կարենի համակարգիչը, հեռախոսը, ոչ մի փաստ չեն գտել, սակայն մինչև այժմ չի զննվել Անժելայի համակարգիչը: Անարդարություններ շատ կան»,- ասաց Մ. Արայանը:

Նա նշեց, որ հացադուլի ընթացքում արգելված են տեսակցությունները ու չի կարողանում տեսնել որդուն, որպեսզի համոզի դադարեցնել հացադուլը:

Նա նաև ներկայացրեց ամբողջ պատմությունը, թե ինչ հարաբերություններ են եղել Կարենի ու Անժելայի միջև, ինչպես են հայտնվել այդ լուսանկարները նախ Կարենի անձնական էջում, որը տեսել է «Անժելայի գուցեև սիրուհի-ընկերուհին, զանգել է Անժելային ու ասել, թե քո ու Կարենի տկլոր լուսանկարները հայտնվել են ինտերնետում», մինչդեռ այդ նկարներում նրանք եղել են մինչև գոտկատեղը, գրկախառնված, կիսամերկ ու ընդամենը մի քանի վայրկյան է այդ լուսանկարները մնացել ինտերնետում: Անժելան էլ, ըստ Մ. Արայանի, տեղադրել է մյուս լուսանկարները: Իսկ թե ինչո՞ւ է տեղադրել Կարենն այդ լուսանկարներն իր անձնական էջում, Մ. Արայանի խոսքով, Անժելան տարածել էր, թե Կարենն իր «ախրանիկն է, իրեն բռնաբարել է», Կարենն էլ ցանկացել է ցույց տալ, թե ինչպիսի հարաբերություններ են եղել իրենց միջև, «լուսանկարներում Անժելան շատ երջանիկ տեսք ունի»:

«Անգամ չեմ ուզում մտածել այն մասին, որ մեկի ցանկությամբ, մի կոլեգայի խնդրանքով խորտակեն այս երիտասարդ տղային: Եթե կգտնվի մի որևէ փաստ, որը կապացուցի Կարենի մեղքը, ես կողմ եմ, թող ամենայն խստությամբ պատժվի: Բայց այս վիճակում ու Անժելայի ու իր մի երկու ընկերուհիների ցուցմունքով դատել, անարդար է»,- ասաց Կարենի մայրը:

Նախորդող նորություններ`

Իրավապահ մարմինները շարունակում են լռել. Կարեն Արայանը պատրաստվում է ջրադուլի

«Մեր տան մեջ չկա համասեռամոլ, չկա պոռնիկ ու աղանադավոր». Անժելա Սարգսյանի «տղամարդու» մոր խոսքը (տեսանյութ)

Ոստիկանությունն ուսումնասիրում է` ինչպես են Անժելայի նկարները հայտնվել համացանցում

«Անժելայի տղամարդու» դեմ ցուցմունք է տվել նրա ամուսինը. Հնչել են նաև այլ ցուցմունքներ
 

 

Placeholder
Մ.Արայան. Եթե կգտնվի մի որևէ փաստ, որը կապացուցի Կարենի մեղքը, թող ամենայն խստությամբ պատժվի