Ուսանողները հյուրընկալվել են Արցախի նախագահականում
Կրթություն, գիտություն
09:05 25/07/2012

Ուսանողները հյուրընկալվել են Արցախի նախագահականում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցները արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում և կազմակերպություններում: Բակո Սահակյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, և պետությունը այսուհետ էլ կօժանդակի նրանց այս գործում:

Նախագահը ուսանողների հետ քննարկել է նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Placeholder
Ուսանողները հյուրընկալվել են Արցախի նախագահականում