xxxxxՊալաչը «ցավում ու ափսոսում է». Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ.Ծառուկյանին
Հասարակություն
15:02 26/07/2012

xxxxxՊալաչը «ցավում ու ափսոսում է». Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ.Ծառուկյանին

«Ես ցավում և ափսոսում եմ, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ»: Այս մասին ասված է Արթուր Հարությունյանի (Պալաչ) հայտարարության մեջ, որը տպագրել է zham.am-ը:

«Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք` միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը:

Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված:

Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»,- մասնավորապես ասված է նրա հայտարարության մեջ:

Հիշեցնենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն աշխատում են Աբովյան-Երևան երթուղիում Ա.Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերության երթուղիներին զուգահեռ և Գ.Ծառուկյանի սանիկը դժգոհում էր, որ դրանից մեծ վնասներ է կրել ու չի կարողանում փակել վերցրած ահռելի վարկերը: Իսկ բոլորովին վերջերս էլ ընկերության վարորդներն էին գործադուլ հայտարարել:

Նախորդիվ`


Ո՞ւմ են խանգարում Ծառուկյանի ավտոբուսները. Կոտայքցի վարորդները բողոքում են` օրը 1000 դրամ էլ տուն չեն կարողանում տանել

 

Placeholder
xxxxxՊալաչը «ցավում ու ափսոսում է». Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ.Ծառուկյանին