Լեմպարդը ցանկանում է կարիերան ավարտել «Չելսիում»
Սպորտ
16:45 26/07/2012

Լեմպարդը ցանկանում է կարիերան ավարտել «Չելսիում»

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հույս է հայտնել, որ 2013 թ. հունիսին, երբ կլրանա պայմանագրի ժամկետը, նոր համաձայնագիր կստորագրի ակումբի հետ:

«Բավական երկար ժամանակ է` հանդես եմ գալիս «Չելսիում»: Հուսով եմ, որ հետագայում էլ կշարունակեմ մրցելույթներս լոնդոնյան այս ակումբում: Իրականում ցանկանում եմ կարիերաս ավարտել «Չելսիում»` շարունակելով օգուտ բերել իմ թիմին, ինչպես արել եմ տասնյակ տարիներ»,- նշել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսիում» հանդես է գալիս 2001 թ.-ից, և նոր մրցաշրջանը կլինի նրա համար թվով 12-րդը: Նախորդ մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում Ֆրենկը մասնակցել է 30 հանդիպման` դառնալով 11 գոլի հեղինակ:

Placeholder
Լեմպարդը ցանկանում է կարիերան ավարտել «Չելսիում»