«Նոր ալիք-2012». Սուրեն Առուստամյանը դեռ 8-րդ հորիզոնականում է. 2 փուլ առջևում է
Մշակույթ
11:27 26/07/2012

«Նոր ալիք-2012». Սուրեն Առուստամյանը դեռ 8-րդ հորիզոնականում է. 2 փուլ առջևում է

«Նոր ալիք -2012» երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթի առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը կատարելով Էրիք Քլեփթոնի «Change The World» երգը` հավաքել է 92 միավոր ու հայտնվել 8-րդ հորիզոնականում: Մրցութային առաջին փուլը կայացել է նախօրեին, մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում է 14 երկրից 16 ներկայացուցիչ: Ամենաբարձ միավորը (97) հավաքել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յերեմչուկը:

Նշենք, որ այսօր մասնակիցները կատարելու են իրենց երկրների հիթերը, իսկ հուլիսի 28-ին հնչելու է միայն երգերի պրեմիերաներ:

Սուրենը` որպես երկրի հիթ, ներկայացնելու է Անդրեի «Իմ սերը քեզ» երգը, իսկ որպես երգի պրեմիերա` Բրանդոն Սթոնի «Next to you» երգը: Հաղթողը պարզ կդառնա հուլիսի 29-ին:

 

Նախորդող նորություն`

Մեկնարկում է «Նոր ալիք-2012»-ը. Սուրեն Առուստամյանը բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթել

Placeholder
«Նոր ալիք-2012». Սուրեն Առուստամյանը դեռ 8-րդ հորիզոնականում է. 2 փուլ առջևում է