Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում արտաշիրիմելու են Ջուզեպպե Գարիբալդիի մնացորդները: Նրա գերեզմանը կբացվի սեպտեմբերի վերջին:
Նման խնդրանքով Իտալիայի իշխանություններին դիմել են Գարիբալդիի ժառանգները, ովքեր ցանկանում են համոզվել, արդյո՞ք Կապրերա կղզու գերեզմանոցում թաղվածը հենց իրենց հայտնի նախապապն է: Նրանց կարծիքով, շատ հավանական է, որ գերեզմանոցը դատարկ է: Իտալիայի մշակույթի նախարարությունը տվել է համաձայնություն` արտաշիրիմել Գարիբալդիի մնացորդները, հայտնում է ԲիԲիՍի-ն:
Բացի այդ, նրա ժառանգներից Անիտա Գարիբալդին հայտարարել է, թե իր նախապապը ցանկացել է, որ իրեն մահից հետո դիակիզեն: «Ես ինքս եմ այդ մասին կարդացել նրա կտակում: Նրա ցանկությունը չի կատարվել»,- ասել է Անիտա Գարիբալդին:
Գարիբալդին մահացել է 1882 թվականին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, նրան մահից 10 օր անց թաղել են Կապրերա կղզու գերեզմանատանը: