«Ժողովուրդ». Երեկվա հայտարարության հեղինակը Պալաչը չէ. Նա նման բառապաշար չունի
Օրվա մամուլ
09:19 27/07/2012

«Ժողովուրդ». Երեկվա հայտարարության հեղինակը Պալաչը չէ. Նա նման բառապաշար չունի

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) հայտարարություն էր տարածել, որում ներողություն է խնդրել Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր խոսքերի համար:

«Սակայն Հարությունյանի մտերիմներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նշել են, որ Պալաչը նման բառապաշար չունի, և իրենց համար անհասկանալի է, թե ով է այդ հայտարարության հեղինակը»,-գրել է թերթը՝ նշելով, որ այս օրերին Հարությունյանը իր ընտանիքի անդամների հետ արտերկրում է: 

Placeholder
«Ժողովուրդ». Երեկվա հայտարարության հեղինակը Պալաչը չէ. Նա նման բառապաշար չունի