Քըլըչդարօղլու. Թուրքիային ծանր օրեր են սպասվում
Քաղաքական
10:58 27/07/2012

Քըլըչդարօղլու. Թուրքիային ծանր օրեր են սպասվում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Քեմալ Քըլըչդարօղլուն, համերկրացիների հետ հանդիպման ժամանակ քննադատաբար է արտահայտվել պաշտոնական Անկարայի վարած արտաքին քաղաքականությանը Սիրիայի հարցում:

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Քըլըչդարօղլուն նշել է, որ ամեն օր ավելի ակնհայտ է դառնում, որ թուրքական իշխանությունները սխալ քաղաքական կուրս են որդեգրել հարևան Սիրիայի հանդեպ:

«Հույս ունեմ, որ Թուրքիան նորից լուրջ սխալներ չի անի: Մեր նպատակն է մեր երկրում ու մեր հարևանների հետ խաղաղ միջավայրում ապրել: Բայց այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ առաջիկայում Թուրքիային ծանր օրեր են սպասվում, դեմ-հանդիման է մնալու շատ ավելի բարդ խնդիրների առաջ»,- ասել է ընդդիմադիր կուսակցապետը: 

Placeholder
Քըլըչդարօղլու. Թուրքիային ծանր օրեր են սպասվում