Դիարբեքիրի քաղաքապետ. Թուրքիայում, Սիրիայում և Իրանում ստեղծվելու են ինքնավար Քուրդիստաններ
Քաղաքական
13:04 28/07/2012

Դիարբեքիրի քաղաքապետ. Թուրքիայում, Սիրիայում և Իրանում ստեղծվելու են ինքնավար Քուրդիստաններ

Թուրքիայում գտնվող Դիարբեքիր քաղաքի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է պաշտոնական Անկարայի «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կուրսի անարդյունավետությունը:

Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի` Դիարբեքիրի քաղաքապետը հանդես է եկել մի շարք ցնցող հայտարարություններով: Նա մասնավորապես ասել է, որ քուրդ ժողովուրդը ցանկանում է վարչական և քաղաքական կարգավիճակ ունենալ: Ըստ Բայդեմիրի` հյուսիսիրաքյան ինքնավար Քուրդիստանի պես քրդական ինքնավարություններ են ստեղծվելու նաև Իրանում, Թուրքիայում և Սիրայում:

«Անհրաժեշտ է, որ հանվեն Թուրքիայի սահմանակետերը Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Հորդանանի հետ: Պետք է միասնական մաքսային համակարգի անցնել, ընդհանուր դրամական միավոր գործածել, վարչաքաղաքական ընդհանուր սիստեմ ունենալ, ճիշտ այնպես, ինչպես Եվրոպական միությունն է: Կարծում եմ` սա է փրկության միակ ճանապարհը: Կռվելու ու միմյանց մերժելու մեջ ոչ մի փրկություն չկա»,- ասել է Դիարբեքիրի քաղաքապետը: 

Placeholder
Դիարբեքիրի քաղաքապետ. Թուրքիայում, Սիրիայում և Իրանում ստեղծվելու են ինքնավար Քուրդիստաններ