Հայաստանն իր «Մուսկատով» արժանացել է գինեգործական միջազգային մրցույթի արծաթին
Տնտեսություն
14:14 28/07/2012

Հայաստանն իր «Մուսկատով» արժանացել է գինեգործական միջազգային մրցույթի արծաթին

 Հարավային Ֆրանսիայում` Լանգեդոկ Ռուսսիկյոն շրջանում այս տարվա հուլիսին  անցկացված «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում Հայաստանի մուսկատ տեսակի գինին արժանացել է արժաթե մեդալի:

 2000 թվականից կազմակերպվող այս մրցույթին մասնակցում էին գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպություններ ու անհատներ, որոնք ներկայացնում են հիմնականում մուսկատ տեսակի խաղողից գինիներ: Միջազգային փորձագետները գնահատել են «Մուսկատ» խաղողի տեսակից պատրաստված 232 գինիներ, որոնք ներկայացրել են 24 երկրներից, մասնավորապես` Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեցարիայից, Մակեդոնիայից, Թուրքիայից և  Իսպանիայից:  Հայաստանը մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:

Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ  նշեց Ֆրանսիական գինեգործական ընկերության հիմնադիր տնօրեն Ժան-Բատիստ Սուլանմրցույթին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է շարունակական դառնալ:

«Առաջին անգամ, երբ խոսեցինք այս մրցույթին Հայաստանի մասնակցության մասին, կարծիք կար, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող մասնակցել, քանի որ երբեք ներառված չէր եղել ոչ միայն  մասնակիցների ցուցակում,  այլ ընդհանրապես` որևէ նման միջազգային մրցույթի: Մասնակցությամբ` Հայաստռանը կրկին անգամ աշխարհին ապացուցեց, որ ունի այնպիսի հողեր, որոնք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան գինի ստանալու հնարավորություն են տալիս», - արձանագրեց բանախոսը` կարևորելով ոչ միայն Հայաստանի մասնակցությունը, այլ նաև` մրցութային տեղը: 

Placeholder
Հայաստանն իր «Մուսկատով» արժանացել է գինեգործական միջազգային մրցույթի արծաթին