Հրանտ Մելքումյանը գրավել է 4-րդ տեղը
Սպորտ
16:46 30/07/2012

Հրանտ Մելքումյանը գրավել է 4-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող շախմատի փառատոնի շրջանակներում կազմակերպված կայծակնային մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր և 144 մասնակիցների մեջ գրավել է 4-րդ տեղը:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 9 միավորով գրավել է 8-րդ տեղը:
11,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Placeholder