Ձյուդոյիստը կոտրել է մեդալը
Աշխարհում
17:30 30/07/2012

Ձյուդոյիստը կոտրել է մեդալը

Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած բրազիլացի Ֆելիպե Կիտադային կոտրել է պարգևը:

Ձյուդոյիստը գնացել է լոգանք ընդունելու և, չցանկանալով անգամ մի քանի րոպե բաժանվել թանկարժեք մեդալից, այն իր հետ տարել է լոգարան: Արդյունքում, մեդալն ընկել է գետնին և կոտրվել:

Տեղեկությունների համաձայն, բրազիլական պատվիրակության ղեկավար Բերնարդ Ռայզվանը արդեն դիմել է ՄՕԿ-ին, որպեսզի կոտրված մեդալը փոխարինեն նորով:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել էր մեր հայրենակից Արսեն Գալստյանը:

Placeholder
Ձյուդոյիստը կոտրել է մեդալը