Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի
Օրվա մամուլ
10:08 31/07/2012

Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման թեմային՝ «Ժողովուրդը» հիշեցրել է, որ վերջերս կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը նոր ժամկետի մասին էր հայտարարել` նշելով, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո օդանավակայանն առաջին ինքնաթիռը կընդունի:

Թերթը դիմել էր ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին` տեղեկանալու, թե հստակ երբ է օդանավակայնը գործարկվելու: «Շուտով կգործարկվի: Ամեն ինչ պատրաստ է: Միայն մի քանի տեխնիկական մանրուքներ կան, որոնք շուտով կլուծվեն: Չեմ ուզում ժամկետ ասել: Նույնիսկ ինքնաթիռներն են արդեն հասել: Ուղղակի ցանկացած օդանավակայանի գործարկման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ»,-նշել է Բաբայան:

Placeholder
Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի