«Ռեալը» չի ուզում Կակային բաց թողնել վարձավճարով
Աշխարհում
15:42 31/07/2012

«Ռեալը» չի ուզում Կակային բաց թողնել վարձավճարով

Մադրիդյան «Ռեալը», որի կազմում տեղ չկա բրազիլացի կիսապաշտպան Կակայի համար, կտրականապես դեմ է մեկ տարով Կակային վարձավճարով տրամադրելու այլ ակումբի: Հենց նման տարբերակ է առաջարկում «Միլանը», որտեղից ժամանակին Կական տեղափոխվել է «Ռեալ»:

Ինչպես հաղորդում է «Marca»-ն, «Ռեալի» ու «Միլանի» բանակցությունները մոտ օրերս կվերսկսվեն: Կողմերը ևս մի քանի տեխնիկական խնդիր պետք է լուծեն, որից մեկը վերաբերում է Կակայի աշխատավարձին, որը «Ռեալում» շատ բարձր է և չի համապատասխանում «Միլանի» հնարավորություններին:

Placeholder
«Ռեալը» չի ուզում Կակային բաց թողնել վարձավճարով