Բուֆոնը կերկարաձգի պայմանագրի ժամկետը
Աշխարհում
16:27 01/08/2012

Բուֆոնը կերկարաձգի պայմանագրի ժամկետը

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նոր պայմանագիր է ստորագրելու իր ներկայիս ակումբի հետ: Ջիջիի գործող պայմանագրի ժամկետը կավարտվեր միայն հաջորդ տարվա ամռանը, սակայն դարպասապահը մեկ անգամ չէ, որ նշել է իր մարզական կարիերան «Ծեր սինյորայի» կազմում ավարտելու ցանկության մասին, անգամ եթե հարկ լինի հանդես գալ ավելի ցածր աշխատավարձով:

Իտալական ԶԼՄ-ների հավաստմամբ` Բուֆոնը մոտ օրերս կհանդիպի «Յուվեի» նախագահ Անդրեա Անյելիիի հետ, որպեսզի նոր պայմանագիր ստորագրի: Ըստ տեղեկությունների` նոր համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով` մինչև 2016 թ.-ը:

Placeholder
Բուֆոնը կերկարաձգի պայմանագրի ժամկետը