Հենրիխ Մխիթարյանը` հուլիսի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
19:23 01/08/2012

Հենրիխ Մխիթարյանը` հուլիսի լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում հարցում է անցկացվել` ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցակցությունից դուրս է թողել «հանքափորների» մյուս ֆուտբոլիստներին` հավաքելով ձայների 71,43 տոկոսը: Նրա օգտին քվեարկել է 325 այցելու:

2-րդ տեղն զբաղեցրել է Ֆեռնանդինյոն` 26 ձայն (5,71 %), լավագույն եռյակը եզրափակել է Անդրեյ Պյատովը` 25 ձայն (5,49 %):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բոլորից շատ է արժանացել այս մրցանակին: Նրա համար սա թվով 5-րդն էր: Բացի այդ, Հենրիխը «Շախտյորի» կազմում լավագույնն է ճանաչվել նաև 2011-2012 թթ. մրցաշրջանի արդյունքներով:

Հավելենք, որ հարցմանը մասնակցել են 455 այցելուներ:

Մեր հավաքականի առաջատարն իր մրցանակն այս անգամ կստանա օգոստոսի 4-ին, յուրահատուկ պայմաներում` «Fan Cafe»-ում, որտեղ կլինեն նաև նախապես գրանցված երկրպագուները:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը` հուլիսի լավագույն ֆուտբոլիստ