Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբում կաշառքով «գործ դզելու» արատավոր սովորույթը չի վերացել. 17 հոգու ազատել են գարնանային զորակոչից
Գարնանային զորակոչի ավարտից հետո ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբում իրարանցում է: Բանն այն է, որ մինչև զորակոչը հայտարարվում էր, թե այս տարի պետք է բացառվի կաշառքով «գործ դզելու» արատավոր սովորույթը, քանի որ կա նաև ռիսկային գոտիները համալրելու խնդիր: Չպետք է լինեն արտոնյալներ: Սակայն ամփոփիչ տվյալները խիստ հիասթափեցնող են եղել: Եվ այս թեմայի շուրջ բավականին լուրջ խմորումներ են ընթացել, որոշ տեղեկություններով՝ նույնիսկ խախտումների դեպքերի բացահայտումներ են եղել. գրել է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով՝ 17 հոգու ազատել են զորակոչից, որոնք միանգամայն առողջ և ծառայության համար պիտանի երիտասարդներ են: «Եվ ահա այս ֆոնին երեկ ՊՆ-ում լուրեր էին տարածվել, թե ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Նարիմանիչ Գրիգորյանի և հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի «վերջը եկել է»: Գրիգորյանը զորակոչի, ինչպես նաև զինվորների դաստիարակության հարցերով ԳՇ պետի տեղակալն է և ուղիղ առնչություն ունի զորակոչի արդյունքների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեև Նարիմանիչը թոշակի գնալու տարիքում է, սակայն համակարգից հեռացվում է խախտումների առնչությամբ: Կարող էին և երկարաձգել նրա ծառայությունը, բայց անարդար զորակոչը որոշել են ջարդել նրա գլխին: Այն դեպքում, երբ Յուրի Խաչատուրով գոյություն ունի, ում ղեկավարության ներքո էլ կատարվում է այդ ամենը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, մոտ օրերս կլինի նաև Նարիմանիչի ենթակա՝ ՊՆ կազմ-հավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանի ազատման հրամանը: Իսկ հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանին արձակուրդ են ուղարկել, թեև խոսակցություններ կան, որ նա չի վերադառնա արձակուրդից»,-գրել է թերթը: