Zaman. Քրդերը ծրագրել են «Արաբական գարուն» Թուրքիայում
Տարածաշրջան
13:50 01/08/2012

Zaman. Քրդերը ծրագրել են «Արաբական գարուն» Թուրքիայում

Ընթացիկ տարվա հուլիսի 22-ից մինչև օրս Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ընթացող պարտիզանական մարտերում թուրքական բանակի ստորաբաժանումները սպանել են 39 քուրդ գրոհայինի: Վերջիններիս դեմ թուրքերն իրականացրել են ոչ միայն ցամաքային գործողություններ, այլ նաև կիրառել են օդուժ` հարվածելով լեռներում տեղակայված քրդական հենկետերին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը` չնշելով, սակայն, թե քրդերի հետ զինված բախումների ժամանակ որչափ մարդկային կորուստներ է կրել թուրքական զինուժը: Նշվում է, որ վերջերս Թուրքիայի անվտանգության ուժերին հանձնված երկու քուրդ զինյալ ցուցմունք են տվել, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ը (ՔԲԿ-PKK) ծրագրել է Թուրքիայում «արաբական գարուն»-ի պես շարժում ստեղծել:

Placeholder
Zaman. Քրդերը ծրագրել են «Արաբական գարուն» Թուրքիայում