Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ կլինի հայերի հետ Սիրիայում ծայրահեղականների իշխանության գալով. Կանխատեսումները վատատեսական են
Եթե Սիրիայում ծայրահեղական ուժերը գան իշխանության, դա, միանշանակ, վատ կանդրադառնա բոլոր ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով, այն, ինչ կատարվում է Սիրիայում առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, ինչի հետևանքով, այս երկիրը, ի դեմս Սիրիայի, հնարավոր է կորցնի իր դաշնակցին Մերձավոր Արևելքում: «Սիրիայում այս իրավիճակը կարող է երկար ձգվել, և Իրանին հարվածը, որի մասին շատ է խոսվում, հնարավոր է հասցվի այն բանից հետո, երբ Սիրիայի հետ հարցերը լուծեն»,- նկատեց արաբագետը:
Սիրիայում որոշիչ, ըստ արաբագետի, կլինի միջին խավի դիրքորոշումը և եթե այդ զանգվածը ակտիվանա, ապա նրանք կկարողանան փոխել սիրիական ճգնաժամի ելքը:
Արաբագետը քիչ հավանական համարեց այն, որ ալևինների առանձին պետություն ստեղծվի` Լաթաքիա մայրաքաղաքով: Նշենք, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը ալևինների ներկայացուցիչ է:
Ըստ Գրիգորյանի, այս պահին հնարավոր չէ ասել, թե Սիրիայում Ասադից հետո ով կգա իշխանության, քանի որ ընդդիմությունն այնտեղ բաղկացած է բազմաթիվ խմբերից և ուժերից: