Հայ շախմատիստները կմասնակցեն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը
Սպորտ
17:51 02/08/2012

Հայ շախմատիստները կմասնակցեն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Կարեն Հ. Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը, ինչպես նաև Շուշաննա Սարգսյանը կմասնակցեն Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը:

Մրցաշարի մեկնարկը կտրվի այսօր և կավարտվի օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
Հայ շախմատիստները կմասնակցեն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը