Գ. Սահակյան. Ժողովրդի հետ երկխոսության համար նախ պետք է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Քաղաքական
16:15 03/08/2012

Գ. Սահակյան. Ժողովրդի հետ երկխոսության համար նախ պետք է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին

«Ընդդիմությունն անընդհատ ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրությունների մասով հոխորտում է, առաջարկներ անում, սակայն մշտապես խուսափում է մասնակցել ժողովրդի հետ փոխհարաբերությունների ամենակարևորագույն օղակի՝ ՏԻՄ-ի ընտրություններին»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրությւոնների ժամանակ պասիվություն է դրսևորում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքեր, ՀՀԿ-ն մշտապես որքան հնարավոր է ակտիվ մասնակցություն է ունեցել ՏԻՄ ընտրություններին, որովհետև երկրի սոցիալ-տնտեսական կյանքի ամբողջ հոգեբանությունը խարսխված է համայնքների աշխատանքի հետ:

«Համայնքների հետ աշխատանքը միևնույն ժամանակ շատ ծանր է և յուրաքանչյուր կուսակցություն ժողովրդի բեռը վերցնելու համար պետք է վճռականություն դրսևորի, քանի որ հասարակությունն իր կապը իշխանությունների հետ նախևառաջ իրականացնում է ՏԻՄ-ի միջոցով:

Ես կարծում եմ, որ ժողովրդի հետ երկխոսության համար նախ պետք է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու ոչ թե միայն մտածել խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների մասին»,- ավելացրեց խորհրդարանականը:

Placeholder
Գ. Սահակյան. Ժողովրդի հետ երկխոսության համար նախ պետք է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին