Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելցի գեներալ. ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում չի գործի
ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Իսրայելն Իրանի վրա, ամենայն հավանականությամբ, ռազմական հարձակում չի գործի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իսրայելական «Ջերուսալիմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նշել է Իսրայելի բանակի ռազմական հետախուզության նախկին հրամանատար, գեներալ Ահարոն Զևի Ֆարքաշը:
Իսրայելցի գեներալը, վերլուծելով Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակման նպատակահարմարությունը, նշել է, որ ներկայում Իրանի վրա հարձակումն անտեղի է և զուրկ միջազգային լեգիտիմությունից:
Ըստ գեներալ Ֆարքաշի՝ Սիրիայի քիմիական զենքի առկայությունը, Սինայի թերակղզուց և Գազայի հատվածից իսրայելական տարածքների հրթիռակոծման հնարավորությունը և «Հեզբոլլահի» տրամադրության տակ գտնվող 50 հազար հրթիռները ևս որոշակի խնդիրներ կառաջացնեն Իրանի վրա ռազմական հարձակում գործելու պարագայում:
Նախորդող տեղեկատվություն՝ 5 գործոն, որոնց պարագայում Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում չի գործի