Գերմանուհի մարզուհին լքում է օլիմպիական խաղերը` ամուսնու պատճառով
Աշխարհում
14:20 03/08/2012

Գերմանուհի մարզուհին լքում է օլիմպիական խաղերը` ամուսնու պատճառով

Գերմանիայի օլիմպիական հավաքականի անդամ Նադյա Դրիգալան, ով մասնակցում է ակադեմիական թիավարության մրցումներին, լքել է Օլիմպիական խաղերը։ 23-ամյա մարզուհուն խնդրել են հեռանալ, քանի որ նրա ամուսինն անմիջական կապ է ունեցել գերմանացի աջ ծայրահեղականների հետ։ Բացի այդ, նա ընկերություն է անում ֆաշիստական շրջանակներում հայտնի Միխայել Ֆիշերի հետ, ինչպես նաև «Ռոստոկի սոցիալիստ ազգայնականներ» կազմակերպության անդամ է։

Գերմանիայի օլիմպիական պատվիրակության ղեկավար Միխայել Վեսպերը ողջունել է Նադյա Դրիգալի որոշումը։
«Գերմանիայի օլիմպիական պատվիրակությունը տեղեկություններ է ստացել Նադյայի անձնական կյանքի մասին, որից հետո նա որոշել է լքել Լոնդոնը` Գերմանիայի ընտրանու վրա ստվեր չգցելու համար: Մենք ողջունում ենք նրա այս քայլը»,- նշել է Վեսպերը:

Placeholder