Թուրքիան` Իսրայելի ազդեցության տակ
Քաղաքական
13:15 04/08/2012

Թուրքիան` Իսրայելի ազդեցության տակ

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարության վրա:

Մանսավորապես թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Ահմադինեժադն ասել է, որ սիոնիստական ցանցը ավելի քան 400 տարի իր ձեռքն է պահում աշխարհի ղեկավարումը: Թվարկելով իր իսկ խոսքով «իսրայելական դավադրության ազդեցությունը» կրած երկրների ցանկը` ի թիվս Բահրեյնի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Ահմադինեժադը նշել է նաև Թուրքիայի անունը:

Թուրքական լրատվամիջոցի դիտարկմամբ` այդ արտահայտությունով Իրանի նախագահը հստակ նախազգուշական ուղերձ է հղել Անկարային` ազատվելու իսրայելական ազդեցությունից:

Placeholder
Թուրքիան` Իսրայելի ազդեցության տակ