Նատալի Պորտմանն ամուսնացել է
Մշակույթ
12:11 06/08/2012

Նատալի Պորտմանն ամուսնացել է

 Հրեական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանն ամուսնացել է իր երեխայի հոր` պարող Բեջամին Միլպյեի հետ: Հարսանեկան տոնակատարությունն անցել է հուդայական ավանդույթներին համապատասխան, վկայակոչելով «People»-ին, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

31-ամյա Պորտմանն ու 35-ամյա Միլպյեն ամուսնացել են օգոստոսի 4-ին Կալիֆորնիայում գտնվող Բիգ-Սյուր շրջանում` ընկերների ու հարազատների ներկայությամբ: Նրանք ծանոթացել են 2010-ին «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Պորտմանը բալետի պարուհի էր, իսկ Միլպյեն պարերն էր բեմականացնում: Հենց այդ դերի համար էլ դերասանուհին իր կյանքում առաջին անգամ արժանացել է «Օսկար»-ի:

Placeholder
Նատալի Պորտմանն ամուսնացել է