Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակից առաջ ու Համիդ Սուրիանի հաղթանակից հետո Իլհամ Ալիևը նախընտրել է լքել ըմբշամարտի դահլիճը
Հասարակություն
13:45 06/08/2012

Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակից առաջ ու Համիդ Սուրիանի հաղթանակից հետո Իլհամ Ալիևը նախընտրել է լքել ըմբշամարտի դահլիճը

Իրանցի ըմբիշ Համիդ Սուրիանի՝ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ տարած հաղթանակից հետո Իլհամ Ալիևը լքել է ըմբշամարտի դահլիճը՝ չսպասելով ադրբեջանցի մյուս մարզիկի մրցելույթին:
Այդ մասին հաղորդում է իրանական «արանյուզ.իռ» կայքը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ որքան էլ, որ մրցույթի կազմակերպիչներն Ալիևին հորդորել են մնալ մինչև մյուս մարզիկի մրցելույթը, Ալիևը հեռացել է, պատասխանելով. «Գնում ենք, կվերադառնանք»:

Նկատենք, որ լոնդոնյան օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել էր, որ Իլհամ Ալիևը մինչև իր մրցելույթը, իմանալով Արսենի ուժեղ կարողությունների մասին, աննկատ լքել էր դահլիճը:

Placeholder
Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակից առաջ ու Համիդ Սուրիանի հաղթանակից հետո Իլհամ Ալիևը նախընտրել է լքել ըմբշամարտի դահլիճը