Կարճամետրաժ ֆիլմեր՝ Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունների հիման վրա
Մշակույթ
15:32 06/08/2012

Կարճամետրաժ ֆիլմեր՝ Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունների հիման վրա

Ռեժիսոր Մովսես Գասպարյանը սկսել է նկարահանել կարճամետրաժ խաղարկային ֆիլմաշար՝ Վանո Սիրադեղյանի պատմվածքների հիման վա: Առաջին ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնի աշնանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով ֆիլմաշարի նկարահանման նախապատրաստական աշխատանքների մասին, ռեժիսորն ասաց. «Առաջին ֆիլմը նկարահանվելու է «Տղան և բուքը» ստեղծագործության հիման վրա: Նկարահանումները տեղի են ունենալու Արագածում»:

Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք նախաձեռնել նկարահանման աշխատանքները, Գասպարյանը պատասխանեց. «Քանի որ ավարտեցի համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղ նկարահանում էի «Բանակում» հեռուստասերիալը և վաղուց գաղափար ունեի նկարահանել ֆիլմեր ըստ Վանո Սիրադեղյանի պատմվածների, որոշեցի սկսել այդ աշխատանքները»:

Նշենք, որ ռեժիսոր Մովսես Գասպարյանը տասնյակից ավելի  ֆիլմերի հեղինակ է: 

Placeholder
Կարճամետրաժ ֆիլմեր՝ Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունների հիման վրա