Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատնի տնօրենը միջամտո՞ւմ է նաև Կապանի և Գորիսի համայնքապետերի ընտրություններին
Օրվա մամուլ
09:58 08/08/2012

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատնի տնօրենը միջամտո՞ւմ է նաև Կապանի և Գորիսի համայնքապետերի ընտրություններին

Սեպտեմբերի 9-ին Քաջարանում ևս քաղաքապետ են ընտրելու: Օգոստոսի 5-ից սկսվել է առաջադրման ժամկետը, բայց այստեղ դեռ առաջադրումներ չկան: Սպասվում է, որ առաջադրվելու է գործող քաղաքապետ, Հանրապետական Վարդան Գևորգյանը. գրել է «Հրապարակը»:

«Քաջարանի քաղաքական շնչառության աղբյուրը պղնձամոլիբդենային կոմբինատն է և ամեն ինչ կախված է կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից: Նա միջամտում է նաև Կապանի, Գորիսի համայնքապետերի ընտրություններին: Անցյալ ընտրություններում նա պաշտպանել է Կապանի գործող քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանին, սակայն Սյունիքում խոսում են, որ Մաքսիմ Հակոբյանն այս անգամ որոշել է պասիվ մնալ, և հացական է՝ կպաշտպանի արդյոք ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հարությունյանին, թե՞ ոչ: Քաջարանցիները լավ են վերաբերվում իրենց քաղաքապետ Վարդան Գևորգյանին: Նշում են, որ Վարդան Գևորգյանը կռված տղա է, «Մաքսիմենց հետ լավ է», իրեն հասարակ է պահում և ամեն մեկի հետ լեզու է գտնում, բայց մի թերություն ունի`թույլ տղա է»:

Placeholder
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատնի տնօրենը միջամտո՞ւմ է նաև Կապանի և Գորիսի համայնքապետերի ընտրություններին