Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ս. Սարգսյան. Ռուս-հայկական համագործակցության համար Արսեն Գալստյանի հաղթանակը շատ կարևոր և թանկ խորհրդանիշ է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Լոնդոնի Օլիմպիադայում հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանի հաղթանակը, որն ապահովեց Ռուսաստանի օգտին գրաված առաջին ոսկե մեդալը Օլիմպիադայում: Այս մասին հաղորդում է РБК լրատվական գործակալությունը:
«Ռուս-հայկական համագործակցության համար Արսեն Գալստյանի հաղթանակը շատ կարևոր և թանկ խորհրդանիշ է»,- այսօր Մոսկվայում ՌԴ Նախագահ Վ. Պուտինի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահը:
Աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ միևնույն ժամանակ հայկական օլիմպիական հավաքականում կան մարզիկեր, որոնք ծնվել են Ռուսաստանում:
Աղբյուրը հայտնում է նաև, որ իր հերթին Վ. Պուտինը շնորհավորել է Օլիմպիադայի բոլոր հաղթողներին` անկախ իրենց ազգային պատկանելությունից: Խոսելով ռուսական օլիմպիական հավաքականի ելույթների մասին` ՌԴ Նախագահն ասել է, որ որոշ մարզաձևերում ակնկալիքներն ավելի մեծ էին, սակայն միևնույն ժամանակ հաղթանակներ եղան այնպիսի մարզաձևերում, որտեղ ոսկե մեդալ չէր ակնկալվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լոնդոնի Օլիմպիադայում ՌԴ օգտին առաջին ոսկե մեդալը հաղթել է հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը: Եզրափակչում Ա. Գալստյանը 40 վայրկյանի ընթացքում պարտության է մատնել Ճապոնիայի ներկայացուցչին: