7-րդ տուրում` առանց պարտության
Սպորտ
14:13 09/08/2012

7-րդ տուրում` առանց պարտության

Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում են վստահ ելույթներն աշխարհի շախմատի մինչև 20 տարեկանների առաջնությունում: 7-րդ տուրում նրանք համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Նիլս Գրանդելիուսի և Ալեքսանդր Շիմանովի հետ և այժմ 5,5-ական միավորով Յու Յանգյիի հետ միասին բաժանում են մրցաշարային աղյուսակի 2-4-րդ հորիզոնականները:

Հաշվետու տուրում գերազանց հանդես եկավ նաև Վահե Բաղդասարյանը` պարտության մատնելով Սպիրիդոն Նաոումին: Այժմ նա իր ակտիվում 4 միավոր ունի և ընթանում է 52-րդ տեղում:

Կանանց մրցաշարում Շուշաննա Սարգսյանը 7-րդ տուրում հաղթեց Իսելին-Ամանդա Լոլիցիին և զգալիորեն բարելավեց մրցաշարային դիրքերը: Նա վաստակել է 3 միավոր և առայժմ 42-րդն է:

Placeholder
7-րդ տուրում` առանց պարտության