ԲՀԿ-ն Աբովյանի ընտրություններում կառաջադրի Գուլոյանին
Քաղաքական
13:01 09/08/2012

ԲՀԿ-ն Աբովյանի ընտրություններում կառաջադրի Գուլոյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում կառաջադրի Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: «Հաշվի առնելով լրատվամիջոցների առանձնակի հետաքրքրությունը Աբովյան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը, հայտնում ենք, որ ԲՀԿ-ն առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: Որևէ այլ թեկնածություն չի քննարկվել», -այսօր տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է ԲՀԿ լրատվական ծառայությունը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին:

Placeholder
ԲՀԿ-ն Աբովյանի ընտրություններում կառաջադրի Գուլոյանին