Շուրջ 400 սիրիահայ երեխա «Արմավիա»-ի միջոցով կտեղափոխվի Հայաստան
Օրվա թեմա
14:08 09/08/2012

Շուրջ 400 սիրիահայ երեխա «Արմավիա»-ի միջոցով կտեղափոխվի Հայաստան

Այսօր առաջին ինքնաթիռն է ուղարկվել Դամասկոս. այնտեղից 120 երեխա պետք է ժամանի Հայաստան` անցկացնելու ամառային հանգիստը ճամբարներում: Այդ մասին այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և թեմայի մասին մանրամասն տվյալներ ներկայացնելու համար խոսքը փոխանցեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:

Վերջինի ներկայացմամբ, այսօր առավոտյան 10:25 «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը մեկնել է Դամասկոս և սպասվում է, որ Երևանում ինքնաթիռը վայրէջք կկատարի 14:30-15:00-ին: Նախարարի տեղակալի խոսքով, ճամբարը պատրաստ է երեխաներին ընդունելուն, առողջապահության, սփյուռքի, ԱԳ նախարարությունները, ոստիկանությունը իրենց մասով բոլոր աշխատանքները կատարել են, ձևավորվել է աշխատանքային խումբ:

Երեխաներին դիմավորելու է նաև Հայաստանում Սիրիայի դեսպանը` սեփական ցանկությամբ, օդանավակայանում կլինեն նաև սփյուռքի և ԱԳ նախարարության ներկայացուցիչներ:

Վարչապետն էլ իր հերթին տեղեկացրել է, որ ևս երկու ինքնաթիռ է ուղարկվելու Սիրիա, Հալեպից շուրջ 300 երեխայի Հայաստան տեղափոխման համար:

Այսօր Հալեպից Երևան կժամանի 105 ուղևոր

Placeholder
Շուրջ 400 սիրիահայ երեխա «Արմավիա»-ի միջոցով կտեղափոխվի Հայաստան