Հնարավոր է ամպրոպ, բայց տեղումների հավանականութունը փոքր է
Հասարակություն
09:13 09/08/2012

Հնարավոր է ամպրոպ, բայց տեղումների հավանականութունը փոքր է

Հանրապետության տարածքում օգոստոսի 09-10-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 1-2 աստիճանով, 11-12-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 09-10-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից:

Placeholder