Զեկույց. Մերձավոր Արևելքի իրադարձությունները հող են նախապատրաստում քրդերի ինքնորոշման իրավունքի համար
Քաղաքական
12:30 10/08/2012

Զեկույց. Մերձավոր Արևելքի իրադարձությունները հող են նախապատրաստում քրդերի ինքնորոշման իրավունքի համար

Երուսաղեմում հրապարակվել է Իսրայելի նախկին վարչապետ Իզաք Ռաբինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, հետախուզության սպա Յաքիս Ներիահի հեղինակած զեկույցը, որը մտահոգել է թուրքերին:

Ըստ թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության` զեկույցում նշվում է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հող են նախապատրաստում քրդերի ինքնորոշման իրավունքի իրացման համար: Ներիահը նկատել է տալիս, որ քրդերի պայքարն ու ջանքերը Իրաքից հետո այժմ նպատակաուղղվել են Սիրիայի վրա:

«Անհրաժեշտ է, որ Իսրայելն ուշադրություն ցուցաբերի ցանկացած երկրում առկա քրդական հարցին: Պատմական արդարությունը պահանջում է, որ մերձավորարևելյան 22 արաբական երկրում գտնվող 35 մլն քրդերը ամենաքիչը մեկ պետություն ունենալու իրավունք ունենան»,- գրում է Ներիահը` շեշտելով, որ հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը կարող է օգտակար լինել Իսրայելի աշխարհաքաղաքական շահերի համար:

Զեկույցում նաև հիշատակված է ժողովրդագիրների տվյալները, համաձայն որոնց, Թուրքիայում քուրդ բնակչության թիվը հասնում է 37 միլիոնի:

Placeholder
Զեկույց. Մերձավոր Արևելքի իրադարձությունները հող են նախապատրաստում քրդերի ինքնորոշման իրավունքի համար