Ռունի. «Վան Պերսիի մասին հարցրեք գլխավոր մարզչից»
Աշխարհում
13:42 10/08/2012

Ռունի. «Վան Պերսիի մասին հարցրեք գլխավոր մարզչից»

Լրագրողները փորձել են ճշտել, թե Ուեյն Ռունին ինչպես է վերաբերվում «Արսենալի» հարձակվող Ռոբին Վան Պերսիի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու լուրերին:
«Իհարկե, Ռոբինը հիանալի ֆուտբոլիստ է: Ես հիանում եմ նրանով: Նա երկար տարիներ «Արսենալի» համար անչափ կարևոր ֆուտբոլիստ է եղել: Նախորդ մրցաշրջանում Վան Պերսին ևս հաջող հանդես եկավ` դառնալով մի շարք գոլերի հեղինակ:

Կարո՞ղ ենք մենք միասին խաղալ: Կուզենայի այդպես մտածել, սակայն լավ կլինի, եթե այդ հարցն ուղղեք գլխավոր մարզչին:
Մեր կազմում շատ են բարձրակարգ հարձակվողները` Ուելբեկ, Չիչարինո, Բերբատով, այնպես որ հիմնական կազմում տեղ գտնելու համար պայքարը թեժ է լինելու»,- նշել է Ռունին:

Placeholder
Ռունի. «Վան Պերսիի մասին հարցրեք գլխավոր մարզչից»