Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է 5 ակումբ
Աշխարհում
16:08 11/08/2012

Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է 5 ակումբ

«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին ձեռք բերելու ցանկություն են հայտնել մի շարք ակումբներ:

«4 կամ 5 ակումբ հետաքրքրվել են Բալոտելիի ծառայություններով: Թիմերը ոչ միայն Իտալիայից են, այլև Ֆրանսիայից:

Շատերն են ցանկանում իրենց կազմում տեսնել Մարիոյին, սակայն նրան բաց թողնելու մտադրություն երբևէ չենք ունեցել: Բալոտելին անփոխարինելի ֆուտբոլիստ է մեզ համար»,- նշել է Մանչինին: 

Placeholder
Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է 5 ակումբ