Հայ լեռնագնացն այսօր կիջնի Ուշաբայի ստորոտից
Հասարակություն
09:53 13/08/2012

Հայ լեռնագնացն այսօր կիջնի Ուշաբայի ստորոտից

Կիրակի երեկոյան ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կնտրոնը հայտարարեց, որ ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի ու բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին:

Հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:

Ըստ աղբյուրի` այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից:

Նախորդող հրապարակում՝ Հայ լեռնագնացին իջեցնելու համար վրացիները ինքնաթիռներ կուղարկեն, եթե...
 

Placeholder
Հայ լեռնագնացն այսօր կիջնի Ուշաբայի ստորոտից