Ա. Հովհաննիսյան. ՊՆ-ում նոր պաշտոնանկությունները չեն բացառվում
Քաղաքական
18:16 15/08/2012

Ա. Հովհաննիսյան. ՊՆ-ում նոր պաշտոնանկությունները չեն բացառվում

«ՊՆ-ում ամեն զորակոչից հետո ամփոփվում են արդյունքները, վեր են հանվում բոլոր թերությունները, նշվում ձեռքբերումները: Գաղտնիք չէ, որ այստեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր, դա խորհրդային համակարգից ժառանգած թերություններից մեկն է: Ամեն անգամ նորանոր խստացումների հետ մարդիկ փորձում են գտնել նորանոր ելքեր, որպեսզի կատարեն որոշակի ապօրինություններ»,- Panorama.am-ի հարցին, թե վերջին զորակոչի հետ կապված տարաբնույթ տեղեկություններ տարածվեցին կոնկրետ անձնաց չարաշահումների մասին, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում բանակում առկա անօրինականությունն արմատախիլ անելու ուղղությամբ, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով` վերլուծության և մեղավորներին հայտնաբերելու գործընթացը արագ լինել չի կարող, քանի որ ամեն զորակոչից հետո քննվում, երբեմն վերստուգվում են հազարավոր գործեր:

«Այս զորակոչի արդյունքում ևս եղել են որոշակի բացթողումներ, որոնց արդյունքում պաշտոնանկ են արվել հանրապետության զինկոմը, տարածքային զինկոմներ և այլն: Չեն բացառվում նաև այլ պաշտոնանկություններ»,- ավելացրեց Ա. Հովհաննիսյանը: 

Placeholder
Ա. Հովհաննիսյան. ՊՆ-ում նոր պաշտոնանկությունները չեն բացառվում