Անհաջող տուր` հայ շախմատիստների համար
Սպորտ
12:43 15/08/2012

Անհաջող տուր` հայ շախմատիստների համար

Հունաստանի Աթենք քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնության 12-րդ տուրն անհաջող էր մեր ներկայացուցիչների համար: Բացի Սամվել Տեր-Սահակյանից, ով Ռիչարդ Ռապորտի հետ պարտիան ավարտեց ոչ ոքի, մեր մյուս շախմատիստները պարտություններ կրեցին:

Կարեն Գրիգորյանը զիջեց Էրիկ Հանսենին, Վահե Բաղդասարյանը` Անդրեաս Հեյմանին, իսկ Շուշաննա Սարգսյանը` Հաննա Կլեկին:

12-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 9, Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը՝ 7-ական, իսկ Շուշաննա Սարգսյանը՝ 5,5 միավոր: 

Placeholder