Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ո՞ւմ են վախեցնում իրենց հայտարարություններով, կամ ինչի մենք չգիտենք, որ իրանք իրանց գործով ու ամեն ինչով ամեն օր էլ պատերազմի են պատրաստվում, իրենց ժողովրդի մեջ մեր նկատմամբ ատելություն սերմանում: Իսկ ո՞վ է նրանց ասածներին լուրջ վերաբերվում: Օդում քամի են անում և վերջ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանն իր քայլերով Ադրբեջանին դրդում է պատրաստվել պատերազմի, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը մեր զինվորական ղեկավարության համար համապատասխան եզրակացությունների հիմք է, պատգամավորը նշեց. «Ադրբեջանի ղեկավարներն անկանխատեսելի են, սակայն դա չի նշանակում, որ մենք հանգիստ նստած սպասում ենք Ադրբեջանի հնարավոր գործողություններին: Յուրաքանչյուր օր էլ մեր բանակը կատարելագործվում է, զարգանում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, մեզ համար Ղարաբաղի հարցը բացի խաղաղից, այլ լուծում չունի»:
«Որքան էլ, որ որոշ երկրներ Ադրբեջանի երեսին ժպտում են ու նավթային գործարքներ կնքում, բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանն անլուրջ պետություն է, որի ղեկավարներն ուղղակի արկածախնդիրներ են»,- ավելացրեց Կ. Սարիբեկյանը: