Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
ՏՀՏ-ն Հայաստանում
18:23 15/08/2012

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Այսօր Orange-ը հայտարարել է այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 6-ից օգոստոսի 12-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Հերբերտ Դարբինյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Մոսկվա քաղաքում բնակվող իր եղբայրը: Հերբերտը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում եղբորն այցելելու համար:

Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասներեքը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից և ևս մեկը`Ուկրաինայից:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
-վերջ-
 

Placeholder
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան