Հայաստանյան 3 թիմեր հաջողությամբ հասել են Էլբրուսի ստորոտ
Աշխարհում
16:24 15/08/2012

Հայաստանյան 3 թիմեր հաջողությամբ հասել են Էլբրուսի ստորոտ

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և Կոնվերս Բանկի աջակցությամբ արտաճանապարհային մեքենաների հայ վարորդների 3 թիմ մասնակցել է «Սառցե դարաշրջան 2012» ռուսաստանյան 5-րդ ջիպ փառատոնին:

Ռուսաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպած միջոցառմանը մասնակցել է 126 թիմ: Հայաստանը ներկայացնող 3 թիմ հաջողությամբ մասնակցել է փառատոնին, հաղթահարելով 520 կմ երկարությամբ երթուղին` Պյատիգորսկ քաղաքից մինչև Էլբրուսի ստորոտ:

Հյուսիսային Կովկասի մրցուղիներում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են «Սառցե դարաշրջան 2012» փառատոնի կազմակերպիչների բարձր գնահատականի և պարգևատրվել որպես «Առավել դիմացկուն և բարձր կամքի ուժ ցուցաբերած թիմ»:

«Միջազգային հեղինակավոր մրցաշարերում հայ վարորդների մասնակցությունը վկայում է, որ հայկական ավտոսպորտը զարգացում է ապրում: Աջակցելով Էքստրեմալ սպորտի տարբեր մրցաշարերին, «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ոչ միայն բարձրացնել այդ մարզաձևերի հեղինակությունը երիտասարդության շրջանում, այլև ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր կարելի է փաստել, որ մենք ունենք լուրջ հաջողություններ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Սառցե դարաշրջան 2012» փառատոնին մասնակցելու հրավերը վկայում է, որ “Ադրենալին” ասոցիացիային հաջողվել է բարձրացնել երկրում էքստրեմալ սպորտի մակարդակը` ստեղծել կառույց, որը ստանում է միջազգային մրցումներին մասնակցելու հրավերներ, վստահ քայլերով շարժվում առաջ և նվաճում նոր հորիզոններ»,-ասել է Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«Սառցե դարաշրջան» փառատոնն անցկացվում է ամեն տարի: Մրցաշարին կարող են մասնակցել լիաքարշակ արտաճանապարհային մեքենաներ:


 

Placeholder
Հայաստանյան 3 թիմեր հաջողությամբ հասել են Էլբրուսի ստորոտ