Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուելսի ընտրանուն
Սպորտ
12:12 16/08/2012

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուելսի ընտրանուն

Հայաստանի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տոնեց Ուելսի ընտրանու նկատմամբ: Եվրոպայի 2013թ. երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը կայացավ օգոստոսի 15-ին` Ռեքսեմ քաղաքի «Ռեյսքորս Գրաունդ» մարզադաշտում:

Շնորհիվ Հովհաննես Համբարձումյանի հստակ իրացրած 11-մետրանոցի, Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակեց հերթական 3 միավորը և ամրապնդեց իր դիրքերը ընտրական խմբում:

Այժմ Հայաստանի ընտրանին 14 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Խմբային փուլի վերջին հանդիպումը մեր երիտասարդական հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 10-ին` Մոնտենեգրոյում: 

Placeholder
Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ուելսի ընտրանուն