Երեկվա ֆուտբոլային խաղն առանց միջադեպերի չանցավ (լուսանկարներ)
Սպորտ
11:51 16/08/2012

Երեկվա ֆուտբոլային խաղն առանց միջադեպերի չանցավ (լուսանկարներ)

Հայաստան-Բելառուս ընկերական խաղն երեկ առանց միջադեպերի չի անցել: Երկրորդ խաղակեսի ընթացքում բարձրացած ուժեղ քամին բարձրացրել է դաշտից դուրս փռված գորգերից մեկը` վայր գցելով Հանրային հեռուստաընկերության օպերատորին ու տեսախցիկը, շրջել աթոռները: Խաղի վերջին մասում դաշտը հոսանքազրկվել է:

Ստեղծված իրավիճակում օգնության են հասել երկրպագուները` միացնելով իրենց բջջային հեռոխոսների լույսերը:
Հիշեցնենք, որ նախօրեի խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց` 1:2 հաշվով:

Խաղին մարզադաշտում բարձրաստիճան պաշտոնյաներից  հետևում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրա կողքը նստած վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

    \

 

  

 

   

 

   

 

   

 

  

 

Placeholder
Երեկվա ֆուտբոլային խաղն առանց միջադեպերի չանցավ (լուսանկարներ)